Twitter միկրոբլոգում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վարչակազմի էջն այժմ հասանելի է նաեւ ռուսերեն լեզվով՝ @tcbestepe_ru հասցեով, հաղորդում է« ՌԻԱ Նովոստի»-ն:
Միկրոբլոգի ռուսալեզու տարբերակում Թուրքիայի նախագահի վարչակազմի կողմից առաջին գրառումը Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Թուրքիայի հարավում Ռոսատոմի կողմից կառուցվով «Աքկույու» ատոմակայանի հիմքի դրման արարողության մասին էր:
Թուրքիայի նախագահի վարչակազմի էջում առցանց հեռարձակման առաջին օրն այն արդեն 70 հազար օգտատեր էր դիտել: Ռուսալեզու Էջի դիտողների թիվը մեկ օրում 700.000-ի հասել:
Էրդողանի վարչակազմի էջը Twitter-ում նախկինում հասանելի էր չորս լեզուներով (թուրքերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն): Էջին սոցցանցի 10 միլիոն օգտատեր է հետեւում:
Էրդողանի վարչակազմի էջը Twitter-ում այժմ հասանելի է նաեւ ռուսաց լեզվով
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























