Հունաստանոմ ձերբակալվել են ձախ ազատական անարխիստական «Կրակե բջիջների դավադրության» խմբավորման 4 անդամներ։ Նրանց անունները կապվում են 2010 թվականի նոյեմբերին եվրոպական երկրների առաջնորդներին ռումբ ուղարկելու փաստի հետ։ Այս մասին հունվարի 13-ին հայտնել է հունական ERTonline News ինտերնետ պարբերականը:
Ոստիկանական գործողությունների մանրամասները եւ ձերբակալվածների անունները չեն հաղորդվում։
Նշենք, որ դեկտեմբերին Աթենքում այս խմբավորմանը հարող եւս վեց մարդ էր ձերբակալվել։
Ավելի վաղ պարզ էր դարձել, որ «Կրակե բջիջների դավադրության» անարխիստները իրենց վրա են վերցրել 2010 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եւ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին փոստով ռումբ ուղարկելու պատասխանատվությունը։ Ռումբով ծանրոցներ հայտնաբերվել էին Աթենքի այլ դեսպանություններում եւս։





























