American Airlines ավիաընկերությունը հայտարարել է Boeing կորպորացիայի հետ Boeing 787 Dreamliner տեսակի 47 նոր ինքնաթիռների մատակարարման գործարքի կնքման մասին, փոխանցում է CNN հեռուստաալիքը։
Airbus ընկերությունից 22 նոր Airbus A350 ինքնաթիռների պատվերը չեղարկվել է։ American Airlines–ում հայտնել են, որ ընկերությունը իր տիրապետության տակ ունի արդեն երեք տասնյակ Boeing 787 Dreamliner ինքնաթիռներ։
Հեռուստաալիքի տվյալներով, գործարքի արժեքը կարող է հասնել շուրջ 12 մլրդ դոլարի, սակայն երկու ընկերություններում հրաժարվել են բացահայտել գործարքի ֆինանսական պայմանները։



























