Այսօր՝ ապրիլի 9-ին, կարճ աշխատանքային այցով Երևան է ժամանել Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով նախարար սըր Ալան Դանքնը՝ մասնակցելու Հայաստանի նախագահի երդմնակալության արարողությանը։

Այդ առթիվ նախարար Դանքնը գրառում է կատարել Թվիթերում. «Նախապատրաստվում եմ Հայաստանի նախագահ Սարգսյանի քիչ անց տեղի ունենալիք երդմնակալության արարողությանը»:

Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով նախարար Ալան Դանքնը շնորհավորել է Հայաստանի նորընտիր Նախագահ Արմեն Սարգսյանին:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 9-ին ԱԺ հատուկ նիստում տեղի է՝ ունեցել ՀՀ  4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Այսօրվանից նա ստանձնել է իր պարտականությունները, իսկ Սերժ Սարգսյանի լիազորությունները դադարել են: