«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հույս ունի, որ շուտով Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ կսկսվի վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների փուլը:
Այսօր՝ ապրիլի 9-ին, Ազգային ժողովում, Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում նա, մասնավորապես, նշել է, որ «Արեւելյան գործընկերության» առանցքային բաղադրիչներից մեկը ազատ տեղաշարժի մարդկանց իրավունքն է:
Զոհրաբյանը նաեւ անդրադարձել է հայաստանի խնդիրներին՝ նշելով. «Մենք հաճախ խոսում ենք Հայաստանի անվտանգության մասին եւ չպետք է մոռանանք, որ մենք ունենք խնդիրների մի մեծ խումբ՝ կապված հենց անվտանգության խնդրի հետ»,-ասել է նաիրա Զոհրաբյանը:
Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանի համար մեծ սպառնալիք է կոռուպցիան, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ ընդհանրապես դատական համակարգի հետ կապված խնդիրները: «ԵՄ-ն այս առումով Հայաստանի հիմնական եւ փաստացի միակ գործընկերն է»,-ընդգծեց նա:




























