«Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագծի իրականացումը հնարավոր է միայն այն պայմանով, որ ռուսական գազը Եվրոպա մատակարարելիս Ուկրաինան պետք է շարունակի հանդես գալ տարանցիկ երկրի դերում։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման արդյունքների մասին DW-ի հարցին ի պատասխան՝ հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Կանցլերի խոսքով՝ չպետք է այնպես լինի, որ «Հյուսիսային հոսք-2»-ի պատճառով Ուկրաինան ոչ մի դեր չխաղա գազի տարանցման ժամանակ։ Նրա կարծիքով՝ «Հյուսիսային հոսք-2»-ը գնահատելիս պետք է հաշվի առնել «քաղաքական գործոնները»։
Մերկելը հիշեցրել է, որ ապրիլի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում քննարկել է նախաձեռնության իրականացումը․ «Այս առումով, ես հստակ հասկացրել եմ, որ, ըստ մեր տեսակետի, նախագիծը չի կարող իրականացվել, քանի դեռ հստակ չէ Ուկրաինայի հետագա դերը տարացման հարցում»,-հայտարարել է կանցլերը։




























