ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի նոր նախագահ է դարձել քաղաքական այդ ուժի նախկին խորհրդական Ռայնս Պրիբուսը:

Ռայնս Պրիբուսն այդ պաշտոնում փոխարինել է Մայքլ Սթիլին, ով ղեկավարում էր կոմիտեն 2009թ սկզբից:

Ստանձնելով պաշտոնը՝ Պրիբուսը հայտարարել է, որ հիմնական նպատակն է օգնել կուսակցության թեկնածուին 2012թ. կայանալիք նախագահական ընտրություններում հաղթել դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Բարաք Օբամային: