Անկարան ողջունել է Սիրիայի տարածքի վրա արևմտյան կոալիցիայի իրականացրած հարձակումը ու այն դիտարկում է որպես պատասխան խաղաղ բնակչության դեմ պաշտոնական Դամասկոսի կողմից քիմիական զենքի կիրառմանը։ Այս մասին, ՌԲԿ-ի փոխանցմամբ, ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Կոալիցիայի գործողությունները անցկացվել են Դումայի բնակիչների, ամբողջ մարդկության դեմ հարձակման ռեժիմի պայմաններում։ Մենք ողջունում ենք այդ հարվածները, որոնք հիմա Դամասկոսի խղճի վրա են»,- ասվում է հայտարարության մեջ ։

Թուրքիայի ԱԳն-ն համարում է, որ արևմտյան կոալիցիայի հարվածը կօգնի կանխել քիմիական զենքի հետագա հնարավոր կիրառումը որևէ տարածաշրջանում։

Մեծ Բրիտանիայում այդ հարվածը անխուսափելի են անվանել, քանի որ այն այլընտրանք չուներ ։ Երկրի վարչապետ Թերեզա Մեյը այդ հարձակումը անվանել է «ազդանշան յուրաքանչյուրի համար», ով կորոշի քիմիական զենք գործածել։ Ֆրանսիան, որը Լոնդոնի ու Վաշինգտոնի հետ միասին մասնակցել է կոալիցիայի հարձակմանը, իր գործողությունները լեգիտիմ ու արդարացված է անվանել։

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան հարված են հասցրել սիրիական կառավարական ուժերի օբյեկտների վրա ապրիլի 14-ի լույս գիշերը։ Ռուսաստանի ՊՆ-ն ճշգրտել է, որ Սիրիայի քաղաքացիական ու ռազմական օբյեկտների վրա արևմտյան կոալիցիան «օդ- հող» դասի ավելի քան 100 հրթիռ է արձակել ։

ՆԱՏՕ-ն աջակցել է ռազմական գործողությունը Սիրիայում

Սիրիային հարվածներ հասցրել են այն ժամանակ, երբ այդ երկիրը խաղաղ ապագայի շանս էր ստացել. Զախարովա 

Թրամփը հայտարարել է Սիրիայում «կետային հարվածներ» հասցնելու սկզբի մասին 

Սիրիայի ԱԳՆ․ եռակի ագրեսիան միջազգային իրավունքի կոպիտ խախտում էր