Ապրիլի 16-ի առավոտյան ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանի ամենամեծ ալյումինի արտադրության UC Rusal ընկերության բաժնետոմսերը ընկել են մինչեւ պատմական նվազագույն մակարդակ: Այս մասին են վկայում Հոնկոնգյան բորսայի տվյալները, փոխանցում է «ՌԲԿ»-ն:
Ըստ այդմ՝ Rusal-ի բաժնետոմսերի արժեքը նախորդ շաբաթվա համեմատ ընկել է 24.51 տոկոսով: Մոսկվայի ժամանակով 8.10-ի դրությամբ մեկ բաժնետոմսի համար գինն ընկել է մինչեւ 1.54 հոնկոնգյան դոլար (0.19 ԱՄՆ դոլար): Մոսկվայի ժամանակով 5:09-ին արժեթղթերը վաճառվել են 1.62 հոնկոնգյան դոլարով (0.21 դոլար): Նշվում է, որ 2010 թվականի IPO-ի ժամանակ բաժնետոմսերի արժեքը 10.8 հոնկոնգյան դոլար էր կազմում:
Ռուսական ընկերության բաժնետոմսերի գինն ընկնում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիայում իրականացված հրթիռային հարվածի, ինչպես նաեւ երկուշաբթի օրը Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ հայտարարելու մասին խոստումների ֆոնին: Սահմանափակումները կվերաբերեն Սիրիա մատակարարումներ իրականացնող ընկերություններին, նշել էր ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլին:




























