Եթե այսպես ասած, սափրագլուխ ախռաննիկներ կոչվող տարրերն ակտիվանում են, նրանց նկատմամբ մարտավարությունը հետեւյալն է. մենք ուղղակի չեզոքացնում ենք նրանք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Ձեռքերից, ոտքերից բռնում ենք, պառկեցնում ենք հատակին եւ նստում վրան՝ առանց որեւէ բռնություն գործադրելու: Խոսքը այսպես կոչված ախռաննիկների մասին է: Ամեն թեւ եւ ոտքի համար 4 հոգի, հարձակվում ենք, թեւերն ու ոտքերը ոլորում ենք: Սա է սափրագլուխների դեմ մեր մարտավարությունը: Այսինքն եթե ոստիկանությանը չենք արձագանքում, ապա նրանց դեպքում այդպես ենք վարվում»,-ասաց Փաշինյանը:
Նա կոչ արեց գործարարներին, մեծահարուստներին չներքաշվել այս գործընթացի մեջ եւ իրենց թիկնազորի անդամներին չներքաշել:
Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել երկուշաբթի օրը արգելափակել Երեւանի կամուրջները, փողոցները մետրոն. «Վաղը առավոտյան 8:15-ից պետք է սկսվեն քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Այդ գործողությունները որեւէ մեկին որեւէ վնասի եւ ռիսկի տակ չեն դնում»,- ասել է նա եւ հավելել. «Արթնանում ենք շուտ։ 8:15 սկսվում է Երեւանի արգելափակման գործընթացը։ Մարդիկ, Դավթաշենի, Հաղթանակի, Կիեւյանի մասին է, մեքենայով երթեւեկում են եւ կամուրջի վրա եւ կամուրջի վրա նրանց մեքենան փչանում է։ Նրանք ուղղակի վթարայինները միացնում են, դռները փակում են եւ ոտքով շարժվում են դեպի Ազգային ժողով։ Ճանապարհին ում տեսնում են, ասում են, որ ժողովուրդը հավաքվում է ԱԺ մերձակայքում»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին:
- Ինչպիսի՞ իրավիճակ է Երեւանի կենտրոնում. ցուցարարներին է միացել նաեւ «Կարգին Հայկոն» (ուղիղ, Ֆոտո)
- Մետրոպոլիտենի գնացքները «Բաղրամյան» կայարանում կանգառներ չեն կատարի
- Եթե ԱԺ նիստը լինի արտագնա. Երեւանը կվերցնենք մեր հսկողության տակ. Փաշինյան (ուղիղ, Ֆոտո)
- Փակ են Աբովյան, Մոսկովյան, Սարյան փողոցները, Մաշտոց ու Բաղրամյան պողոտաները. Փաշինյան (Ֆոտո)
- Փաշինյանն ու իր կողմնակիցները փակել են Բաղրամյան պողոտան. ոստիկանները շղթա կազմեցին (Ֆոտո)
- Ոստիկանությունը հորդորել է Փաշինյանին եւ նրա կողմնակիցներին զերծ մնալ իրավախախտումներ պարունակող գործողություններից
- Ցուցարարները փորձեցին փակել մետրոյի «Երիտասարդական» կայարանը, սակայն չհաջողվեց




























