Պետդեպարտամենտը երկարաձգել է Ռուսաստանի երկնքով թռիչքների թույլտվությունը նախատեսված սեզոնի համար: Այս մասին, ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը, հաղորդել է ամերիկյան ավիափոխադրողներին միավորող Airlines for America կազմակերպությունը:

«Մենք ստացել ենք Պետդեպարտամենտից հաստատումն առ այն, որ Ռուսաստանի երկնքով թռչելու թույլտվությունը նախատեսված սեզոնի համար երկարաձգվել է: Ավիաընկերությունները շարունակում են բնականոն ռեժիմով աշխատել ռուսական օդային տարածքում»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ: