Ֆրանսիայի հրապարակում լարված վիճակ է, ոստիկանները բերման են ենթարկում ցուցարաներին:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրապարակում գտնվող ակտիվիստներին խմբերով բերման են ենթարկում, նախնական տվյալներով 3 ավտոբուսով ակտիվիստներին տարել են հրապարակից։
Ֆրանսիայի հրապարակում մեծ թվով ոստիկաններ կան, որոնք մի քանի ուղղությամբ փակել են ճանապարհը:
Ցուցարարները հիմա շարժվում են Մաշտոցի պողոտայով դեպի Կորյունի եւ Չարենցի փողոցներ:
Նշենք, որ նախօերին Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները երթով անցնելով փակել են Երեւանի կենտրոնական մի շարք փողոցներ: Երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք, որտեղ Փաշինյանը ներկայացրել է իր պլանը. «Մենք պետք է շրջափակենք գերատեսչական շենքերը, ճանապարհները, մայրուղիները»: Փաշինյանը նշել է, որ ստեղծելու են հեղափոխական կոմիտե, որը համակարգելու է բոլոր գործողությունները, իսկ վաղվանից սկսելու են գործողությունների երրորդ փուլը. «Վաղը պիտի կաթվածահար լինի ամբողջ Երեւան քաղաքը՝ 9-րդ մասիվից մինչեւ 3-րդ գյուղ»։
Նշենք, որ երեկ բերկան է ենթարկվել 86 քաղաքացի, որոնք, ըստ ոստիկանության բոլորն ազատ են արձակվել:




























