Թունիսի անվտանգության ուժերը նախագահական պալատի մոտ մարտի մեջ են մտել նախագահի թիկնազորի հետ: Հաղորդվում է ինտենսիվ փոխհրաձգության մասին:

Ավելի վաղ Թունիսի մայրաքաղաքի կենտրոնում անվտանգության ուժերը սպանել էին երկու գրոհայինների, որոնց ինքնությունը հայտնի չէ:

Բացի այդ կրակոցներ են եղել երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցության` Առաջադեմ ժողովրդավարական կուսակցության կենտրոնական գրասենյակի դիմաց: ԱԺԿ-ն մասնակցում է նոր կառավարության ձեւավորման բանակցություններին: Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է Շվեդիայի անձնագրերով երկու զինված մարդու: Ականատեսները հաղորդում են, որ կրակոցներից բացի մայրաքաղաքում լսվում են նաեւ պայթյուններ, գրում է ՌԲԿ-ն:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Թունիսում տեղի ունեցավ պետական հեղաշրջում: Երկրի նախագահ, 74-ամյա Զին Էլ Աբիդին Բեն Ալին լքեց երկիրը եւ այժմ գտնվում է Սաուդյան Արաբիայում: