Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող կուսակցությունն այժմ ունի 46 տոկոս ընտրողների աջակցությունը:

Այդ մասին վկայում են Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից վեց ամիս առաջ անցկացված հասարակական կարծիքի հարցման տվյալները, որոնք հրապարակվել են հունվարի 16-ին, գրում է Mignews-ը:

Հարցումն անցկացվել է դեկտեմբերին: Էրդողանի կուսակցության հաղթանակի դեպքում «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը իշխանության կգա երրորդ անգամ անընդմեջ: