Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ձիերը կարողանումեն ոչ միայն հասկանալ մարդու դեմքի հույզերը, այլեւ հիշել դրանք: N+1 -ը հաղորդում է, որ եթե ձիերը երկրորդ անգամ հանդիպում են նույն մարդուն, նրանց արձագանքը կախված է նրանից՝ ուրախ թե բարկացած մարդու են նրանք տեսել:

Կարեն Մաքոմբի գլխավորությամբ Սասեքսի համալսարանի հոգեբանները 48 ձիու մասնակցությամբ փորձ են կատարել: Նրանք ձիերին բաժանել են փորձառական եւ ստուգողական խմբերի:

Փորձառական խմբի յուրաքանչյուր ձիուն ցույց են տվել փորձն իրականացնող երկու աղջիկներից մեկի նկարը՝ ուրախ կամ զայրացած դեմքով: 3-6 ժամ անց նույն աղջիկը դեմքի չեզոք արտահայտությամբ մտնում էր ձիերի ախոռը:

Պարզվել է, որ փորձառական խմբի ձիերը հիշել են լուսանկարի ապրումները եւ ավելի ուշ ավելի բացասական են արձագանքել աղջկան, եթե նախկինում նրա զայրացած նկարն են տեսել: