Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկրում կադրային մասշտաբային փոփոխություններ է իրականացրել։ Պաշտոնանկ են արվել 31 բարձրաստիճան պաշտոնյաներ, նախագահի կողմից նշանակվել 34-ը։ Այս մասին նշված է նախագահի պաշտոնական կայքէջում։
Կադրային փոփոխությունները հիմնականում տեղի են ունեցել փոխնախարարների եւ Ուկրաինայի գերատեսչությունների աշխատակիցների մակարդակով։
Հունվարի 15-ին Յանուկովիչը պաշտոնանկ էր արել շրջանային իշխանության 38 ղեկավարների։
Նշենք, որ նոր նախագահի գալով՝ Տիմոշենկոյի նախկին, պաշտոնաթող եղած կաշառակեր նախարարների միջեւ ակտիվ պայքար է սկսվել։ Այսպես, Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ քրեական գործեր է հարուցել։





























