Էստոնիայի կառավարությունն աճուրդի է դրել Բատարեյնայա ծովային ամրոցը, որը դասվում է եվրոպական ճարտարապետության հուշարձանների շարքին: Ամրոցի նոր սեփականատերը պետք է վեց տարի վերանորոգում անցկացնի եւ ծովի մոտ զբոսավայր ստեղծի, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Պետական կառավարման նախարար Յակ Աաբը նշել է, որ նոր սեփականատերը ամբողջ համալիրի քայլ առ քայլ վերանորոգման համար կծախսի 70-80 մլն եվրո:
Ֆինանսների նախարարությունը մշակել է անշարժ գույքի վաճառքի պայմանները համալիրի պաշտպանության հանրության շահերի ապահովման պայմանով:
Ռազմածովային ամրոցի շինարարությունը սկսվել է 1828 թվականին Նիկոլայ I-ի հրամանով բալթիական սահմանների պաշտպանության համար եւ ավարտվել է 1840 թվականին: Շենքի կրաքարային ճակատամասը մինչեւ մեր օրերը հրաշալի պահպանվել է: Ամրոցի հրետանային զենքերը ոչ մի անգամ չեն կրակել. տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ՝ ամրոցը կորցրել է ռազմական կառույցի արժեքավորությունը:




























