Կառավարությունը մայիսի 3-ի նիստում հավանություն է տվել «Պրոֆպանել» ՍՊԸ դիմումը ԱԱՀ վճարումները երեք տարով երկարաձգելու մասին։ Ընկերությունը մտադիր է իրականացնել արեւային պանելներ արտադրող գործարանի արդիականացում։ Հարկային արտոնությունը տարածվում է 697.8 մլն դրամ ընդհանուր արժողությամբսարքավորումների, հումքի եւ նյութերի ձեռքբերմանը։ Արդյունքում կստեղծվի 11 նոր աշխատատեղ 175 հազար դրամ միջին դրույքաչափով։
Կառավարության մեկ այլ որոշմամբ հավանության է արժանացել «АВС տեքստիլ» ՍՊԸ դիմումը տեխնիկական սարքավորումներ, հումք եւ նյութեր ներկրելու մաքսատուրքերի վճարումներից ազատվելու մասին։ Ընկերությունն իր ներդրումային ծրագրի շրջանակներում մտադիր է ներդնել 10.9 մլրդ դրամ։ Արդյունքում կստեղծվի 175 նոր աշխատատեղ 192 հազար միջին աշխատավարձով։ Միաժամանակ, «АВС տեքստիլ» ՍՊԸ–ն նախատեսում է արտադրության ծավալը տարեկան հասցնել 23 մլրդ դրամի, որից 3.1 մլրս դոլարը կիրականացվի Հայաստանի տարածքում, իսկ 13.3 մլրդ դրամը՝ ԵՏՄ երկրներում, 6.7 մլրդ էլ երրորդ երկրներում։




























