Մայիսի 3-ին բանակի առանձին հրետանային բրիգադներից մեկի մի շարք ստորաբաժանումների մասնակցությամբ անց են կացվել  մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորախաղեր:

Զբաղեցնելով համապատասխան մարտակարգեր՝ վերջիններս կատարել են մարտավարական տարբեր առաջադրանքներ եւ գերազանց գնահատականներով խոցել պլանային ու ոչ պլանային բոլոր նշանակետերը:

Զորախաղերի ընթացքում առաջին անգամ կիրառվել են նաեւ որոշ տեխնիկական նորամուծություններ, որոնք էականորեն բարելավել են կրակային խնդիրների կատարման արդյունավետությունը: