Շիրակի մարզպետ, դաշնակցական Արթուր Խաչատրյանը հրաժարական է տվել։

Մարզպետն այսօր՝ մայիսի 3-ին հրաժեշտի ասուլիս է անցկացրել, հանդես է եկել հրաժեշտի ուղերձով։

«Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց դեռեւս ապրիլի 26-ին ներկայացրած իմ հրաժարականը, այսօր ես վայր եմ դնում ՀՀ Շիրակի մարզպետի պարտականությունները: Պարտականություններ, որ իրականացրել եմ առաջնորդվելով բարոյականության, հանրային շահի գերակայության ու մասնագիտական արհեստավարժության իմ սկզբունքներին ու պատկերացումներին համապատասխան: Այդ սկզբունքներին հավատարիմ մնացի մինչեւ վերջ»,- ասվում է նրա ուղերձում:

Մարզպետը նաեւ նշել է, թե իր պաշտոնավարման օրոք զգալի աշխատանքներ են կատարվել մարզում։