Ամերկացի Մեթյու Էմանուելը իր տան բակի բարեկարգման ժամանակ անսպասելիորեն ոսկով, ադամանդներով եւ հազարավոր դոլարներով սեյֆ է գտել, հաղորդում է USA.one-ը:

Տանտերը եւ կանաչապատողները հողատարածքը ծառատունկին նախապատրաստելու ժամանակ են գտել գանձը:

«Ոսկի, ադամանդներ եւ ավելի քան 16 հազար դոլար: Խոստովանում եմ, դա անհավանական էր», —ասում է Մեթյու Էմանուելը: Գտածոի մասին տանտերն անմիջապես հայտնել է ոստիկանությանը:

Իրավապահները պարզել են, որ սեյֆը անցալ տարի գողացվել էր Էմանուելի հարեւանից: Սեյֆի սեփականատերը, որն արդեն տեղափոխվել էր, չէր սպասում, որ 7 տարի անց կստանա իր սեյֆը: