Երեւանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրահանգել է ռուսերենի դասընթացներ կազմակերպել քաղաքապետարանի աշխատակիցների համար:

Հունվարի 19-ին կայացել է դասընթացների բացումը, որին մասնակցել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը:

Քաղաքապետարանի 26 աշխատակիցների, ներառյալ՝ վարչության պետերի, վարչությունների եւ քաղաքային տնտեսությունների գլխավոր եւ առաջատար մասնագետների  համար պարապմունքներն անցկացնելու են փորձառու մանկավարժները: Դասընթացների տեւողությունը 3 ամիս է, NEWS.am-ին հաղորդել են Երեւանի մամուլի ծառայությունից: