Արեւելյան Կարոլինայի համալսարանի արշավախումբը հին հոլանդական նավ է գտել, որը լույս է սփռում ծովահենության պատմության վրա, հաղորդում է «Մոյա պլանետան»:

Նավի մնացորդները հայտնի են տեղացիներին, սակայն դրանց առաջացումը երկար ժամանակ առեղծված էր մնում: Մասնագետները կարծում են, որ հայտնաբերված նավը Հոլանդիայի դրոշի ներքո է շարժվել, 1619 թվականին խութերի վրա է կանգ առել, իսկ  թիմը փրկվել է կղզու բնակիչների շնորհիվ: Երկար ժամանակ կարծում էին, որ նավը մնացել է խութերի վրա, որտեղ ափամերձ փոթորիկներից կործանվել է:

Սակայն հիմա հնագետները ենթադրում են, որ Բերմուդյան կղզիների բնակիչները նավը հանել են խութերից,  այնտեղ գտնվող զենքերին եւ սարքավորումներին տիրանալու համար, որոնք այդքան արժեքավոր են մեկուսացված կղզիներում: