Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները Հայաստանի «աչքի լույսը չեն»: Այդ մասին սեպտեմբերի 16-ին Ազգային ժողվում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Հայկական կողմը դրանք միայն որպես հիմք է ընդունել Ադրբեջանի հետ հետագա բանակցությունների համար»,- հայտարարել է նախարարը եւ ընդգծել, որ խոսակցությունները, թե հայկական կողմը ընդունել է այդ սկզբունքները, չեն համապատասխանում իրականությանը:




























