Սաուդյան Արաբիայի խորհրդատվական խորհուրդը օրենք է ընդունել, որով պաշտպանում է կանանց ագրեսիայի եւ սեռական բռնության ցանկացած ձեւից։ Arab News պարբերականը հաղորդում է, որ նմանատիպ միջոցառումներ ընդունվում են թագավորության պատմության մեջ առաջին անգամ եւ մեծ մասամբ կոչված են ապահովել մեքենա վարող կանանց անվտանգությունը, որոնք արդեն հունիսի 24–ից կարող են ազատորեն ճանապարհորդել թագավորությունում առանց տղամարդու ուղեկցության։
Այսուհետ սեռական բռնության մեջ մեղադրվող անձանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում կամ 2.6 հազար դոլարից մինչեւ 80 հազար տուգանք կախված հանցագործության ծանրությունից։ Օրենքի խախտման տակ կընկնի սեռական ենթատեքստով մարդու արժանապատվությանը վերաբերող կամ վիրավորող ցանկացած հայտարարություն, գործողություն կամ ցանկացած ակնարկ,այդ թվում՝ սոցիալական ցանցերում։ Իշխանությունները կոչ են անում ենթականերին, որոնք հակաիրավական գործողության ականատես կդարձնան, հաղորդել լիազորված մարմնին պատահածի մասին՝ պահպանելով ինչպես աղբյուրի, այնպես էլ տուժողի անանունություն։ Հանցագործության սադրիչներն ու մասնակիցները նույնպես կպատժվեն մինչեւ 2.5 տարվա ազատազրկման կամ 10-40 հազար դոլար տուգանք կվճարեն։ Նմանատիպ միջոցներ կկիրառվեն նաեւ սուտ վկայություն տվողների դեմ։
Վիճակագրության համաձայն՝ Սաուդյան Արաբիայում 2014 թվականին սեռական բռնության են ենթարկվել 18-48 տարեկան կանանց 80 տոկոսը, իսկ 2016 թվականին այդ ցուցանիշն աճել է 11.4 տոկոսով։




























