ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով փոխնախարարներ են նշանակվել:
Մասնավորապես, Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է արտգործնախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Ռուբեն Ռուբինյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-ասված է հրամանագրում։
Վարչապետի այլ որոշումներով պաշտպանության նախարարի տեղակալներ են նշանակվել Գաբրիել Բալայանը եւ Մակար Ղամբարյանը:
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ էլ աշխատանքից ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ռոբերտ Հարությունյանը՝ իր դիմումի համաձայն։




























