Աֆղանստանի Թահար նահանգի Դաշտի-Քալա գավառն անցել է «Թալիբան» արմատական շարժման վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Ariana հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանությունները:

Ստացվող տեղեկատվության համաձայն՝ «Թալիբանի» հարձակման հետեւանքով հինգ զինծառայող է զոհվել, եւս չորսը վիրավորվել է: Բացի այդ, 10 զինծառայող գերի է վերցվել զինյալների կողմից: Նշվում է, որ ծայրահեղականները նաեւ գավառի մի քանի կառավարական շենք են հրդեհել: