Morgan Stanley-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմս Գորմանը հայտարարել է, որ ֆինանսական ճգնաժամի մասին ֆինանսիստ Ջորջ Սորոսի կանխատեսումը անիրական է, փոխանցում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:
Նա նաեւ հավելել է, որ 2018 թվականին Դաշնային պահուստային համակարգը երեք անգամ կբարձրացնի տոկոսադրույքները:
«Անկեղծ ասած, կարծում եմ, որ դա անհեթեթույուն է: Չեմ կարծում, որ մենք ընդհանրապես էքզիստենցիալ ճգնաժամի ենք բախվում»,- ասել է Գորմանը` մեկնաբանելով Սորոսի հայտարարությունը:
Նա շեշտել է, որ ներդրողները պետք է ուշադիր հետեւեն շուկաներում վերջերս տեղի ունեցող «իրարանցմանը»:
Morgan Stanley-ի ղեկավարը Սորոսի՝ գլոբալ ճգնաժամի մասին կանխատեսումն անմտություն է անվանել

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն


























