Շախմատի Վեյկ Ան Զեեի սուպերմրցաշարում կայացավ 6-րդ տուրը: Վերջինն ավարտվեց Լեւոն Արոնյանի եւ չինացի Վան Հաոյի պարտիան: Սպիտակներով խաղում էր Արոնյանը: 51-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի: Հաղթանակ տարան մրցաշարի առաջատարներ Վիշվանաթան Անանդն ու Հիկարու Նակամուրան, նաեւ Յան Նեպոմնյաշչին, Մագնուս Կարլսենն ու Վլադիմիր Կրամնիկը: Առաջին տեղը 4,5-ական միավորով կիսում են Անանդն ու Նակամուրան: Նրանցից 1-ական միավոր են հետ հինգ շախմատիստներ, այդ թվում Լեւոն Արոնյանը:
6-րդ տուր
Անանդ - Գրիշչուկ - 0,5:0,5, Արոնյան - Վան Հաո - 0,5:0,5, Շիրով - Կրամնիկ - 0:1, Գիրի - Նեպոմնյաշչի - 0:1, Պոնոմարյով - Վաշյե-Լագրավ - 0,5:0,5, Լամի - Նակամուրա - 0:1, Սմիթս - Կարլսեն - 0:1:
Մրցաշարային վիճակը. Անանդ, Նակամուրա - 4,5-ական, Կրամնիկ, Նեպոմնյաշչի, Վաշյե-Լագրավ, Կարլսեն, Արոնյան - 3,5-ական, Պոնոմարյով, Գիրի - 3-ական, Վան Հաո - 2,5, Լամի, Սմիթս - 2-ական, Շիրով - 1 միավոր:




























