Թբիլիսիի Խորավա փողոցում սպանված պատանու՝ Դավիթ Սարալիձեյի հոր՝ Զազա Սարալիձեի պահանջներն անփոփոխ են: Նա պահանջում է պատժել իր որդու սպանության մեջ ներգրավված բոլոր անձանց: Զազա Սարալիձեն այս մասին լրագրողներին ասել է Ռուսթավելի պողոտայի վրա գտնվող Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, հաղորդում է Georgia-Online- ը:

«Դուք տեսնում եք, թե ինչպես է Ցուլուկիանին փորձում ստիպել վարչապետին խաբել ինձ: Ներքին գործերի նախարարությունը կհետաքննի, եւ ի՞նչ է այն հետաքննելու, եթե վկաներն ահաբեկված են, որեւէ ապացույց եւ հանցանշաններ եւս չկան: Նրանք հետաքննել են գործը եւ թող ուղղակիորեն բացահայտեն այն: Թող ձերբակալեն բոլորին: Ես կոնկրետ պահանջներ ունեմ. նրանք, ովքեր ծածկում են համակարգը, բոլորին պատասխանատվության ենթարկել», - ասաց Սարալիձեն: Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ խորհրդարանի մոտ նախատեսված բողոքի ակցիային կմիանան նաեւ կողմնակիցներ մարզերից: Ի տարբերություն Սարալիձեի՝  հանրահավաքի կազմակերպիչ Զվիադ Կուպրավան շեշտը դնում է կառավարության հրաժարականի վրա:

«Մեր նպատակն է ընդմիշտ ոչնչացնել համակարգը: Այն, որ կառավարությունը շուտով փոխվելու է, չի նշանակում, որ համակարգը ոչնչանալու է: Կառավարության փոփոխությունից հետո պետք է նոր իրավապահ մարմիններ ստեղծվեն՝ իրավական հիմքերի վրա»,- ասել է Կուպրավան: