ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքների թիվն ավելացել է: Օմբուդսմեն Արման Թաթոյանն այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ բողոքների թվին զուգահեռ ավելացել է նաեւ դրական լուծում ստացած դեպքերի թիվը: Օմբուդսմենը նշել է, որ այս տարի մտադիր է ավելի ակտիվ աշխատել նոր ուղղություններով` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, երեխաների իրավունքների պաշտպանության, համագործակցել, ակտիվացնել աշխատանքը բարձրագույն դատական ատյանի՝ Սահմանադրական դատարանի հետ:

Հասանելի է
русскийՏեղադրություն




























