ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրենսիս Մալիժը շնորհավորել է Ատոմ Ջանջուղազյանին ֆինանսների նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Նա պատրաստակամություն է հայտնել ներկայացնել այլ երկրներում իրենց իրականացրած ծրագրերի փորձը, որոնք հետաքրքրություն կներկայացնեն Հայաստանի համար:

Ատոմ Ջանջուղազյանը հավաստիացրել է, որ ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը առաջիկայում եւս կլինի ոչ պակաս հարթ ու թափանցիկ, եւ հույս հայտնել, որ այն կզարգանա նաեւ նոր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ընթացիկ մի շարք հարցեր եւ հնարավոր զարգացումները` մատնանշելով կառավարության կողմից սահմանված առաջնահերթություններն ու բարեփոխումների օրակարգը: