Ավստրալիայում աշխատողների նվազագույն աշխատավարձը հուլիսի 1-ից շաբաթական 719.2 ավտրալական դոլար (մոտ 542 դոլար) կկազմի: Այս որոշումն ընդունվել է Արդար աշխատանքային հարաբերությունների հարցերով հանձնաժողովը (Ավստրալիայի աշխատակիցների եւ գործատուների միջեւ վեճերի լուծման համար պատասխանատու արբիտրաժային մարմին), փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Ներկայումս երկրում նվազագույն աշխատավարձը շաբաթական 694.9 դոլար է կազմում: Այսպիսով, մեկ ամիս անց, երբ Ավստրալիան կսկսվի նոր ֆինանսական տարին, նվազագույն աշխատավարձը կբարձրանա 24.3 դոլարով կամ՝ 3.5 տոկոսով: