Արցախի նախագահ Բակո Սահակյանը աշխատանքից ազատել է իր 3 խորհրդականններին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական – տնտեսագիտական վարչության պետ Սպարտակ Թեւոսյանը, նախագահի խորհրդականներ Արթուր Սարգսյանը եւ Սլավա Ասրյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ իրենց դիմումների համաձայն: