Մեծ Բրիտանիան պատրաստ է Brexit-ից հետո ԱՄՆ-ի հետ միայն այնպիսի առեւտրային համաձայնագիր ստորագրել, որը կհամապատասխանի սեփական շահերին: Այս մասին շաբաթ BBC-ի հետ հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին առեւտրի նախարար Լիամ Ֆոքսը:

Ի պատասխան հարցին՝ Լոնդոնն արդյոք պատրա՞ստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պայմաններով գործարքի կնքմանը, Ֆոքսն ասել է. «Եթե մենք չհանգենք այնպիսի գործարքի, որը համապատասխանում է Միացյալ Թագավորության շահերին, ոչ մի առեւտրային համաձայնագիր չենք ստորագրի»:

Ներկայումս Մեծ Բրիտանիայի առեւտրային քաղաքականությունը կառուցված է ԵՄ առեւտրային կարգավորման հիմքով, սակայն միությունից պաշտոնապես դորս գալուց հետո, որը տեղի կունենա 2019 թվականի մարտի 29-ին բրիտանական ժամանակով 23:00-ին, Լոնդոնը ստիպված կլինի հիմնական գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ նոր առեւտրային համաձայնագրեր կնքել: Նման գործաքների գլխավոր նպատակն է Առեւտրի համաշխարհային կազմակերպության մաքսային սակագներից խուսափելու հնարավորությունը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախօրեին խորը մտահոգություն է հայտնել հունիսի 1-ից ԵՄ երկրներից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ «չհիմնավորված որոշման» կապակցությամբ՝ հայտարարելով Լոնդոնի եւ Բրյուսելի համատեղ պատրաստակամության մասին պայքարելու արդյունաբերության հարվածի տակ հայտնված հատվածների պաշտպանության համար: