Մեծ Բրիտանիայում Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից Ռիչարդ Բուլիմորի հավաքածույում այդ տարիների հազվագյուտ իրեր են հայտնաբերվել: Բուլիմորը մահացել է 1967 թվականին: Գտածոներն աճուրդի կհանվեն, փոխանցում է «ԿՊ»-ն:
Վետերանի իրերի մեջ թիթեղյա տուփ են հայտնաբերել՝ ներսում պահպանված շոկոլադներով: Քաղցրավենիքն արտադրվել է 103 տարի առաջ Մենսֆիլդում: Այսպիսի տուփեր նվեր էին ստնաում բրիտանական բանակի բոլոր զինվորները 1914-1918 թվականների պատերազմի առաջին Սուրբ Ծննդի առթիվ:
«Նույնիսկ տուփը գտնելն է հազվադեպ երեւույթ, իսկ ներսում շոկոլադ հայտնաբերելն ուղղակի անիրական է»,- ասել է Eddisons CJM աճուրդի տան մամուլի քարտուղար Փոլ Կուպերը: Շոկոլադի տուփի հետ միասին նաեւ «Արքայադուստր» ծխախոտային հավաքածուի թուփ է հայտնաբերվել, փոխանցում է ВВС-ն:
«Տուփի գրեթե ողջ պարունակությունը պահպանվել է: Բացակայում են միայն ծխախոտի 3 հատիկները»,- նշել է աճուրդի կազմակերպիչը: Ինչպես հայտնի է դարձել, Բուլիմորը քաղցր չէր սիրում եւ չէր ծխում, ուստի նվերների պարունակությունը պահպանվել է գրեթե ամբողջությամբ:
Մեծ Բրիտանիայում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների 103 տարվա հնության շոկոլադ կհանվի աճուրդի

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























