ԱՄՆ Ալաբամա նահանգում ինքնասպան է եղել դատապարտյալը, որը 23 տարի մահապատժին էր սպասում, հայտնում է AL.com լրատվական պորտալը՝ վկայակոչելով պատիժների իրականացման տեղական վարչության հայտարարությունը:
Ինչպես կիրակի հայտնել են վարչությունից, շրջայցի ժամանակ 57-ամյա Ջեֆրի Լին Բորդենին մահացած են գտել: 1995 թվականին Բորդենը մահապատժի էր դատապարտվել երեխաների աչքերի առաջ իր նախկին կնոջ եւ աներոջ սպանության համար: Նա վանդակաճաղերի հետեւում է անցկացրել ընդհանուր առմամբ 24 տարի եւ 5 ամիս:
Ինչպես հայտարարել է Բորդենի փաստաբանը, իր պաշտպանյալը տառապում էր հոգեկան ծանր խանգարմամբ եւ քրոնիկական ֆիզիկական ցավերով ու պատշաճ բուժում չէր ստանում:



























