«Գազպրոմի» տնօրենների խորհուրդը համաձայնեցրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 5,248 մլն լրացուցիչ սովորական բաժնեթղթերի ձեռքբերումը 26,381 մլրդ դրամով (3,4 մլրդ ռուբլի), հայտնում են «Գազպրոմից»:
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել «ՀայՌուսգազպրոմի» (ներկայումս «Գազպրոմ Արմենիա») բաժնեթղթերի առուվաճառքի եւ աշխատանքի պայմանների մասին ռուս-հայկական համաձայնագրում փոփոխություններին, որոնց համաձայն «ՀայՌուսգազպրոմի» հիմնադիր կապիտալում «Գազպրոմի» բաժնեմասը հասցվել է 80-ից մինչեւ 100 տոկոսի:
«Գազպրոմ Արմենիան» Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման եւ տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի:
2013 թվականին «Գազպրոմը» եւ «Գազպրոմ Արմենիան» 2014-2018 թվականներին Հայաստան տարեկան մինչեւ 2,5 մլրդ խոր.մետր գազամատակարարման պայմանագիր են ստորագրել, 2016-ի ապրիլին կողմերը պայմանագրի լրացումներն են ստորագրել: Հայաստանի սահման գազի մատակարարումն իրականացում է «Գազպրոմ էքսպորտը»: «Գազպրոմը» «Գազպրոմ Արմենիայի» միակ բաժնետերն է: Հայաստանի Գազափոխադրման համակարգում առկա է 1682,2 կմ գազատար եւ գազատար խողովակաշարի ճյուղավորում:




























