Վրաստանի Դոլիձե փողոցում տեղակայված մթերային խանութի գանձապահը թեթեւ հրազենային վիրավորում է ստացել, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը։

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան։ Խանութում գտնվող միջին տարիքի տղամարդը պատահական կրակել է ատրճանակից, եւ փամփուշտը դիպել է գանձապահի ոտքին։ ՆԳՆ–ում հաստատել են, որ կրակող տղամարդը ձերբակալվել է։

Քրեական գործ է հարուցվել «հրազենի անօրինական ձեռքբերելը, պահելը եւ կրելը» եւ «խուլիգանություն» հոդվածներով։ Նրան սպառնում է մինչեւ 2 տարվա ազատազրկում։