Շվեյցարական բանկերը արգելափակել են «Ռենովա» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Վեկսելբերգի անձնական հաշիվներում մոտ 1 միլիարդ ֆրանկ, հաղորդում է Forbes-ը` վկայակոչելով գործարարին պատկանող «Ռենովա» խմբի աղբյուրին:
Ըստ հրատակարության՝ միլիարդատերի հաշիվները սառեցվել են ոչ միայն պետական, այլեւ Շվեյցարիայի մասնավոր բանկերում, այդ թվում Julius Baer բանկում, հաղորդում է ՌԲԿ-ն:
Գործընկեր Tertychny Agabalyan Մարատ Աղաբալյանը Forbes-ին հայտնել է, որ քիչ հավանական է համարում, որ բանկերը խախտել են շվեյցարական օրենսդրությունը:
«Նրանք նախ կստանա իրավաբանների 20 եզրակացությունները եւ հետո միայն որեւէ գործողություն կանեն», —ասել է Աղաբալյանը, որի խոսքով, բանկերը, հավանաբար, վախեցել են ԱՄՆ-ի կողմից դրանց նկատմամբ կրկնակի պատժամիջոցներից:
«Այդ բանկերի մեծ մասը ակտիվ գործունեություն է վարում եւ ԱՄՆ-ի տարածքում համապատասխան ակտիվներ ունի, եւ հետեւաբար իրենց ակտիվները կորցնելու ռիսկը բավականին մեծ է», — բացատրել է Աղաբալյանը:




























