Եթովպիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ժողովրդական ներկայացուցիչների խորհուրդը երեքշաբթի հավանություն է տվել երկրում արտակարգ դրության ռեժիմի գործողության վաղաժամկետ դադարեցմանը, որոշումն ուժի մեջ կմտնի անհապաղ, հայտնում է The Reporter պարբերականը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի կեսին Եթովպիայի կառավարությունը հայտարարել էր 6 ամսով արտակարգ դրություն մտցնելու մասին, երբ երկրի նախկին վարչապետ Խայլեմարիամ Դեսալենը հրաժարական էր տվել:
Արտակարգ դրության դադարեցման մասին որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ, ձեռնպահ է եղել 8 պատգամավոր:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մուֆերիյատ Կեմիլը կարգադրել է նաեւ երկրում արտակարգ դրության ռեժիմի գործելու ժամանակահատվածում մարդու իրավունքների հնարավոր խախտումների լիամասշտաբ քննություն անցկացնել:
Եթովպիայի խորհրդարանը ապրիլի սկզբին երկրի վարչապետի պաշտոնում է հաստատել Աբիյա Ահմեդին:





























