Լոռու մարզում, այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 13:15-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մարմնական վնասվածքներով մի քաղաքացի:

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, ոստիկանները պարզել են որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքում գտնվող Արցախի պուրակից, որտեղ շինարարարական աշխատանքներ կատարելու ժամանակ 3-րդ հարկից վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել և ճոպանին ամրացված բետոնով լի տարան ընկել է նրա վրա:

Ընկնելու պահին փլուզվել են 3-րդ և 2-րդ հարկի բետոնե առաստաղները:

Հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծանր վիճակում: