Թունիսում տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով զոհերի թիվը հասել է 55-ի, հայտնում է երկրի ներիքին գործերի նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ափային ծառայություններին հաջողվել է փրկել 68 մարդու, այդ թվում՝ 60 թունիսցու, ինչպես նաեւ աֆրիկյան մի շարք այլ երկրների քաղաքացիների:
Ձկնորսական նավը, որի վրա, ըստ որոշ տվյալների, մոտ 180 անօրինական միգրանտ է գտնվել, խորտակվել էր կիրակի օրը թունիսյան Սֆաքս քաղաքից 16 ծովային մղոն հեռավորության վրա: Փրկարարներն անմիջապես ժամանել էին նավաբեկության վայր եւ մինչ այժմ շարունակում են փրկվածների եւ մահացածների մարմինների որոնողական աշխատանքները: Թունիսի դատախազությունը հետաքննություն է նախաձեռնել անօրինական ծառայությունների մատուցման փաստի վերաբերյալ, ինչն էլ հանգեցրել է մարդկանց մահվան:





























