Արգենտինայում մեղադրանք է առաջադրվել կոլումբիական նարկոբարոն Պաբլո Էսկոբարի այրուն ու որդուն։ Նրանց մեղադրում են փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպության մաս լինելու մեջ։ Նման մեղադրանք է առաջադրվել նաեւ կոլումբիացի ֆուտբոլիստ Մաուրիսիո Սերնային, փոխանցում է AP-ն։
Վիկտորիա Խենաոն, Խուան Պաբլո Էսկոբար Խենաոն եւ Սերնան մեղադրվում են Արգենտինայում կոլումբիացի թմրանյութերի վաճառքով զբաղվող Խոսե Պեդրախիտայի միջնորդները լինելու եւ անշարժ գույքի ու սրճարանի միջոցով փողերի լվացման մեջ։
Խոսե Պեդրախիտային սեպտեմբերին ձերբակալել են Կոլումբիայում եւ դիտարկվում է նրա արտահանձման հարցը Միացյալ Նահանգներ։





























