Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 5-ին, ժամը 13.10-ին, Երեւանի Օդեսայի փողոցի թիվ 40 հասցեի մոտից, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Հովհաննես Ս.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա բացատրական աշխատանքների շնորհիվ խոստովանել է, որ իր ծանոթ, 1991 թ. ծնված Անժելա Ա.-ի պայուսակից գողացել է նրա վարձակալած` Ռոստովյան փողոցի 27 շենքի բնակարանի մուտքի դռան բանալին եւ հունիսի 1-ին, ժամը 00.05-ին, այդ բնակարանից գողացել է 300.000 դրամ եւ ոսկյա զարդեր:
Հովհաննես Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:





























