ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բողոքել է լրատվամիջոցներից կապված վիրահատությունից հետո հանրությանը Մելանյա Թրամփի չներկայանալու շուրջ հրապարակումների հետ։
Թրամփը գտնում է, որ մամուլն անարդար է եւ չար։ Նրանք գրել են, ինչ ասես՝ սկսած նրանից, որ նա մահամերձ է, դեմքի ձգում է իրականացրել, հեռացել է Սպիտակ տնից ու ինձնից հանուն Նյու Յորքի ու Վիրջինիայի մինչեւ բռնության կիրառում։ Այս ամենը ֆեյքային լուրեր են։ Նրա մոտ ամեն ինչ լավ է»,-գրել է Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում։
Մելանյա Թրամփը վերջերս երիկամների վիարահատություն էր իրականացրել եւ մարդկանց տեսադաշտից դուրս էր մնացել ավելի քան 3 շաբաթ, երբ երկուշաբթի կրկին Սպիտակ տան ընդունելությանն է ներկա եղել։





























