Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հույս ունի հավաստիացումներ ստանալ, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ժամանակ Թրամփը չի մոռանա Ճապոնիայի անվտանգության եւ այլ խնդիրների մասին, հաղորդում է AP-ն:  

Աբեն երկու ժամից քիչ ժամանակ կունենա Թրամփի հետ Սպիտակ տանը բոլոր հարցերը քննարկելու համար, նախքան նրանք կմեկնեն Կանադա G-7 գագաթաժողովին, որից հետո ԱՄՆ նախագահը կմեկնի Սինգապուր Կիմ Չեն Ընին հանդիպելու համար:

«Ես ուզում եմ վստահ լինել, որ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ պատմության մեջ առաջին գագաթաժողովում մենք Թրամփի հետ նույն դիրքորոշումն ունենք, որպեսզի մենք կարողանանք զարգացնել միջուկային եւ հրթիռային ծրագրերը, իսկ ամենակարեւորը առեւանգված ճապոնացիների հարցերը եւ արդյունավետ հանդիպում ունենալ», -  ասել է Աբեն:

Աբեն նաեւ մտադիր է պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերի սահմանման հարցը քննարկել: Նա նշել է, որ նա կաջակցի Թրամփին  G-7 գագաթաժողովին, սակայն   ազատ եւ արդար առեւտրի զարգացման, այլ ոչ թե տարաձայնությունների էսկալացիայի կոչ կանի: