Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը նոր տեղակալ ունի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բագրատ Բադալյանին նշանակել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։

Այսօր ավելի վաղ նույն նախարարությունում փոխնախարար էր նշանակվել Արմեն Փամբուխչյանը։