Շվեդական կառավարությունը հավանություն է տվել «Հյուսիսային հոսք-2» գազամուղի շինարարությանը, հաղորդում է ՌԲԿ-ն` վկայակոչելով շվեդական Dagens Industri թերթին: Երկրում թույլտվությունների ստացման գործընթացը սկսվել էր 2016 թվականի աշնանը:
Այս մասին հրատարակությանը հայտնել է տեղական խորհրդարանի ներկայացուցիչ, Կենտրոնական կուսակցության անդամ Քերստին Լունդգրենը: Նրա խոսքով, Շվեդիայի Արտաքին գործերի նախարարությունը համապատասխան որոշման մասին տեղեկացրել է երկրի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին:
Խողովակաշարը կանցկացվի Բալթիկ ծովի հատակով` ռուսական ափից մինչեւ Գերմանիայի ափեր, հինգ երկրների տարածքային ջրերով` Ռուսաստանի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Դանիայի եւ Գերմանիայի: Այն թույլ կտա ռուսական գազը եվրոպական սպառողներին մատակարարել:
Նախկինում գազատարի շինարարությանը հավանություն էին տվել Ֆինլանդիան եւ Գերմանիան:




























