Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, ով կիրակի օրը երկօրյա այցով ժամանել է Ադրբեջան, այսօր՝ հունվարի 24-ին մի շարք հանդիպումներ կունենա այդ երկրի ղեկավարների եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ:
Սեմնեբին Բաքվում լրագրողներին հայտարարել է, որ կծանոթանա Ադրբեջանում 2010-ի նոյեմբերի 7-ին խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, կքննարկի ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում տիրող իրավիճակը:





























